24.04.2025
Լուսանկարը` РБК
prev Նախորդ նորություն

Արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություններ կստանա պետական գաղտնիքի ոլորտում

Կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել օրենքի նախագծի, որը զգալիորեն ընդլայնում է երկրի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) լիազորությունները։


Փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունը իրավունք կստանա թույլտվություն տալ պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու, ինչպես նաև անցկացնել օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումներ՝ գաղտնի տեղեկատվության օգտագործման կարգի խախտման կասկածների դեպքում։


Մինչ այժմ այս գործառույթները մտնում էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրավասության մեջ։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նորամուծությունն ուղղված է «ԱԱԾ-ի և Արտաքին հետախուզական ծառայության միջև լիազորությունների հստակ տարանջատմանը և պետական գաղտնիքին հասանելիության հետ կապված հարցերում տարընկալումների բացառմանը»։

Կառավարությունը 248 մլն դրամ կհատկացնի չորս մարզերում հրատապ ծրագրերի իրականացման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար