24.04.2025
Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան
prev Նախորդ նորություն

Դատարանը որոշել է Օհանյանին, Խաչատուրովին և Քոչարյանին բերման ենթարկել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով նիստը: Այս գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, դատարան չեն ներկայացել: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։


Նիստերի քարտուղարն ասաց, որ մեղադրյալներ Օհանյանն ու Խաչատուրովը պատշաճ ծանուցվել են, իսկ Քոչարյանի ծանուցումը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով:


Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ «մեղադրյալ» եզրույթն օգտագործելու համար: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց պատշաճ ծանուցվածներին հարկադրաբար դատարան ներկայացնել:


Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբաններն առարկեցին միջնորդության դեմ, պնդելով՝ իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:


Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:


 

Բագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար