24.11.2024
Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում. գլխավոր դատախազութուն
prev Նախորդ նորություն

Ընդդիմության ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել. ոստիկանություն

Այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։ Այս մասին ասված է ոստիկանության հայտարարության մեջ:


"Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ", - ասված է հայտարարության մեջ: