23.11.2024
Պատերազմին մասնակցած շուրջ 10 հազար շահառու հոգեբանական վերականգնման ծառայություն կստանա
prev Նախորդ նորություն

Սյունիքն անտերության է մատնված, իշխանությունները գործում են պետության դեմ. Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ահազանգում է՝ ոստիկանությունը ձերբակալել է Սյունիքի ղեկավարության հիմնական ներկայացուցիչներին, ինչն անտերության է մատնել Սյունիքի մարզը:


"Ստեղծված իրավիճակում Ալիևի երեկվա հոխորտանքը՝ Զանգեզուրը գրավելու մասին, ավելի տեսանելի է դառնում: Կյանքի է կոչվում Ալիև–Փաշինյան նախապես պլանավորված սցենարը: Կրկնում եմ՝ Սյունիքն այս պահին անտերության է մատնված: Անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կարողանա ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ գտնել: Հայաստանի իշխանություններն այս պահին գործում են պետության դեմ:
Հարկավոր է ոտքի կանգնել",-գրել է Հակոբյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցը ուղեկցվեց զանգվածային բողոքի ակցիաներով Մեղրիում, Շուռնուխում, մարզի այլ բնակավայրերում: Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հրահանգեց իրավապահներին խիստ զբաղվել այդ միջադեպերով.


"Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության",- ասել է նա։


Երեկվանից մի շարք սյունեցիներ, այդ թվում և Մեղրիի քաղաքապետը և այլք բերման են ենթարկվում: