11.09.2026
Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառն աշխատանքային էթիկայի կանոնների խախտումն է. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Արցախը պայծառ ապագա կունենան, բայց առանց Փաշինյանի և նրա թիմի. Գորգիսյան

Ընտրություններից հետո Հայաստանում կձևավորվի նոր իշխանություն, որը կապահովի Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումը, որոնք բխում են հայկական կողմի շահերից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։


Մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունը Սյունիքով երկաթգծի կառուցման մեկնարկի մասին՝ Գորգիսյանը նշել է, որ 2020թ.նոյեմբերի 10-ին Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ենթադրում է հաղորդակցության ապաշրջափակում։ Փաստաթղթում նշվում է նաեւ նոր կոմունիկացիաների կառուցման եւ եղած գծերի վերանորոգման հարցը, հավելել է նա:


«Անհրաժեշտ է հասկանալ հաղորդակցության ապաշրջափակման եւ միջանցքի տրամադրման միջեւ տարբերությունը։ Կա միջանցք Լաչինի միջով, դա տարածք է, որը մեր վերահսկողության տակ է, մեզ է պատկանում։ Ինչ-որ տարածք Մեղրիով Ադրբեջանին կամ Թուրքիային չի տրվելու, մենք Հայաստանի տարածքը չենք զիջելու այլ պետության», - հայտարարել է նա։


Պատգամավորը վստահ է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում կձևավորվի նոր իշխանություն, որը կապահովի, որ որևէ քայլ չձեռնարկվի, որը ենթադրում է ավելին, քան նշվում է եռակողմ փաստաթղթում: Գորգիսյանը վստահ է, որ Հայաստանն ու Արցախը պայծառ ապագա կունենան, բայց առանց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի:

Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան. ԿԳՄՍՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ