23.10.2024
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» նախագահ Օլեգ Բելոզյորովին
prev Նախորդ նորություն

Միջուկային միֆ. կրակելով Ալիևին՝ Շարմազանովը խոցեց Բագրատյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ստամբուլում արված հայտարարությունները, թե Հայաստանը միջուկային զենք է արտադրում, մարազմ է, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Միգուցե կոռեկտ չէ երկրի նախագահի հասցեին հնչեցնել այդ արտահայտությունը, բայց զառանցանք է», - ասաց նա՝ նկատելով, որ արդեն մեկ անգամ չէ, որ Ալիևը հանդես է գալիս նման հայտարարությամբ, ինչն իրականում ծիծաղելի է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ դադարեցնել Հայաստանի միջուկային զենքի արտադրությունը:

Հայաստանում միջուկային զենքի առկայության մասին առաջին անգամ վերջերս սկանդալային հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով մասնավորապես նշել էր, որ Հայաստանը միջուկային զենք ստեղծելու բոլոր հնարավորություններն ունի՝ ավելացնելով, որ զենքն արդեն ստեղծված է և իր խոսքն ուղղված է Ադրբեջանին:

Այնուհետև Հրանտ Բագրատյանը "Հայկական ժամանակ" թերթի հետ զրույցում ասել էր, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար։ "Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել 1970 թվականից", - հավելել է նա։

Ավելի վաղ Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հայաստանի միջուկային զենք ունենալու մասին տեղեկություններն անհրաժեշտ է ճշտել:
Մամուլի տեսություն. Հայաստանը կդադարի դասվել նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին
Հաջորդ նորություն next