24.11.2024
ԱԳՆ. Հունիսին նախատեսվող հանդիպմանը համաձայնագիր չի ստորագրվելու
prev Նախորդ նորություն

ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ճակատագիրը մշուշոտ է

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է մշակման փուլում, բայց դրա հետ կապված հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ խոսքը բարդ գործընթացների հետ է կապված, որոնք բավականին շատ հարցերի հետ են կապված և այդ ամենը նկատի ունենալով, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությունները քննարկումների արդյունքում կգան այն եզրակացության, թե երբ հնարավոր կլինի դա անել:

Հիշեցնենք, ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի հանդիպելով ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հայտարարել էր, թե հրահանգել է Արտաքին գործերի նախարարությանն աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ՝ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Քաղաքական շրջանակներում այս պայմանագիրը որակվեց իբրև «կեսքայլ դեպի Արցախի ճանաչում»: