Քոչարյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՝ կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ կուսակցությունների դաշինքի ղեկավարին, ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու կուսակցություն», - հայտարարել է նա, սակայն չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են ստեղծելու դաշինք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հետ քաղաքական խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:
Քոչարյանը Հայաստանի նախագահն էր 1998-2008 թվականներին։