9.10.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
prev Նախորդ նորություն

Դատախազությունը փորձում է վերաորակել մեղադրանքը. Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հանրապետության գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակել իր նկատմամբ մեղադրանքները՝ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը:


«Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը (որով մեղադրում էին Քոչարյանին - խմբ.)։ Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակել մեղադրանքը, բայց չեմ կարծում, որ նրանց մոտ ինչ-որ բան կստացվի», - հայտարարել է նա երկուշաբթի Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Երկրի բարձրագույն դատական մարմինը 2018 թվականին վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպաններից, ինչպես նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու վերաբերյալ դիմումը։ 2021 թվականի մարտի 26-ին ՍԴ-ն այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց։


Այս առնչությամբ ՀՀ նախկին նախագահի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ քաղաքական գործչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։


2008-ին մարտին սահմանադրական կարգը տապալելու գործով լսումները, ըստ որի, Քոչարյանից բացի, որպես մեղադրյալ, անցնում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, տևել են մեկուկես տարի։ Նիստերը բազմիցս հետաձգվել են տարբեր պատճառներով։ Այս ամբողջ ընթացքում դատարանը քննել է պաշտպանության տարբեր միջնորդություններ և չի անցել գործի ըստ էության քննությանը։ Քոչարյանն ինքը այդ գործը քաղաքականապես մոտիվացված է համարում։


2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում տեղի ունեցան մի շարք բողոքներ, որոնց մասնակիցները անհամաձայնություն հայտնեցին դրանց պաշտոնական արդյունքների հետ: Փողոցային ակցիաները կազմակերպել էին Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որն այդ պահին կրկին հավակնում էր բարձրագույն պետական պաշտոնին։ Ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ բախումների ընթացքում զոհվել են ութ ցուցարարներ եւ երկու ոստիկաններ, հոսպիտալացվել է ոստիկանության 33 աշխատակից: Ընդամենն օգնության համար բժիշկներին դիմել է մոտ 230 մարդ։


2018 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, նշված դեպքերի վերաբերյալ գործի քննությունը վերսկսվեց ։

Քոչարյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ
Հաջորդ նորություն next