23.11.2024
Մարզերը, այդ թվում Սյունիքը, աջակցում են իշխող ուժին. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. Ռուստամ Բադասյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօր՝ մարտի 18-ին, նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը։


«ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի», - ասել է նա։


Երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել:


Նրա խոսքով, իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: «Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը եւ գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը եւ դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:


Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: Մյուս քննիչները պետք է այլ քննչական ծառայություններում քննիչի պաշտոններ զբաղեցնեն: Նախատեսվում է, որ մինչեւ հոկտեմբերի սկիզբ կձեւավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն:


ՀՔԾ-ի մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու արդյուքնում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մի շարք օրենքներում, դրանից հանել «Հատուկ քննչական ծառայություն» բառերը, տվյալ օրենքների նախագծերը ներառվել են նախագծերի փաթեթում։


Կատարվել են մի շարք այլ փոփոխություններ՝ մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնային դրույքաչափերը նվազեցվել են՝ հավասարվելով այլ քննչական մարմինների ծառայողների պաշտոնային դրույքաչափերին։


Բադասյանը նշեց նաեւ, վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ պաշտոններին ներկայացվող պահանջները:


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը՝ նախկինում սահմանված վարչապետի փոխարեն: Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: