23.11.2024
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման ուղիները
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով

Հռոմի Պապի հայտարարարությունը աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով իտալական Adnkronos.com կայքի հարցերին:

"Դա փաստում է, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։

Առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով` իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի Պապը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։

Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում", - ընդգծել է նախարարը։