25.11.2024
Բարձր ենք գնահատում Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի վճռական դիրքորոշումը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանը 3 կետով նահանջել է Ժողովրդավարության գլոբալ վարկանիշում

2021 թվականի փետրվարին «Էքոնոմիսթ Ինթելիջենթ Յունիթը» հրապարակեց «Democracy Index 2020» զեկույցը, որտեղ Հայաստանի ցուցանիշը 2019 թվականի համեմատ նահանջ ապրեց` 5.54-ից դառնալով 5.35: Այսպիսով, ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ 3 կետով նահանջել է վարկանիշում։


Ժողովրդավարության վարկանիշի հիմքում 5 կատեգորիա է՝ ընտրություններ և բազմակարծություն, իշխանությունների գործունեություն, քաղաքացիների քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։


Վարկանիշում բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ լիարժեք ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմներ և բռնատիրական ռեժիմներ։ Հայաստանը դասվում է հիբրիդային ռեժիմներին։


ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5.54-ից նվազել է մինչև 5.35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է և նախկինի պես առաջ է Վրաստանից, որը 19-րդ հորիզոնականում է (ընդհանուր վարկանիշում՝ 91-րդ), ՌԴ-ից, որը 22-րդն է (ընդհանուր վարկանիշում՝ 124-րդ) և Ադրբեջանից, որը 24-րդն է (ընդհանուր՝ 146-րդ)։


Զեկույցում ասվում է, որ ՀՀ գնահատականը 2020-ին զգալի նվազել է 2018-2019թթ․ առաջընթացից հետո։ Նշվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառով ռազմական դրություն է հայտարարել, որը «զգալիորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ կարծիք հայտնելու»։


Զեկույցում նշվում է, որ ռազմական դրությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո և օգտագործվել «որպես պատրվակ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։