Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել
Հումանիտար բեռների հետ կապված տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ»,- տեղեկացնում են գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար։
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոգում է նաև բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով»,- հայտնում է ԱԻՆ-ը։
ՍիվիլՆեթը փետրվարի 4-ին եղել է ԱԻՆ պահեստում, պարզել, թե ինչպես է օգնությունը հասցվում հասցեատերերին, զրուցել փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հետ։