24.11.2024
Հայաստանում վիսկիի արտադրությունը հնգապատկվել է
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշարջանի դամբարանադաշտ են հայտնաբերել

Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ, հայտնում է «Արցախպրես»-ը:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը նշել է, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:

«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորենք»,- ասել է Միրջանյանը և հավելել, որ տեղանքում առաջիկայում կսկսվեն ուսումնասիրության աշխատանքներ:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ հայ զինվորները ոչ միայն պաշտպանում են հող հայրենին, այլ նաև պահպանում են մշակույթը: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Անգլիայի վարչապետին ներկայացվել է բյուջեն առանց մշակությաին ծախսերի, վերջինս ասել է. եթե մենք չենք պահպանելու մշակույթը, ինչի համար է պատերազմը»,- մեջբերել է Շահվերդյանը: