10.10.2024
ՊՆ-ը և «Մայքրոսոֆթ»-ը քննարկել են կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Պատգամավոր. Նախիջևանի ուղղությամբ նկատվում է Ադրբեջանի զինուժի կուտակումներ

Այս օրերին Նախիջևանի ուղղությամբ նկատվում է Ադրբեջանի զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ: Սակայն իրավիճակն ամբողջությամբ հայկական բանակի վերահսկողության տակ է: Այդ մասին հայտարարել է անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Նահապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ ՊՆ-ը ու Գլխավոր շտաբը ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին ու հայկական ստորաբաժանումները պատրաստ են հակահարված հասցնել հակառակորդ ցանկացած ագրեսիային: Նա նշել է, որ հայկական զորքերի մարտունակությունը շատ բարձր է:

Ղարաբաղյան գոտում տիրող իրավիճակը քննարկվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պատգամավորների փակ հանդիպման շրջանակներում: Նահապետյանը նշել է, որ ինքը չի կարող մանրամասներ հրապարակել:

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ուժեր կուտակել նաև Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով: Մինչ այդ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ ակտիվությունն ու տեղաշարժը գերազանցում են Ադրբեջանի՝ ապրիլյան պատերազմից առաջ կենտրոնացրած ուժերի քանակին:
Հայաստանում վիսկիի արտադրությունը հնգապատկվել է
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները