24.11.2024
ԱԳՆ. ՀՀ նախագահը նախապես կտեղեկացնի գործընկերներին ԼՂ անկախության ճանաչման մասին
prev Նախորդ նորություն

ՊՆ-ը և «Մայքրոսոֆթ»-ը քննարկել են կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր

Մայիսի 5-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացում, ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթ»-ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խորացնել այն:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից: