25.11.2024
Նոր օրինագիծ. ՊԵԿ 400 աշխատակիցներ զենք կունենան
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը

Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը, որն այժմ աշխատում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:


«ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու վարչապետի առաջարկը», - հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:


Անահիտ Ավանեսյանը 2018թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից։ Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի, նա փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։


Տեղեկությունը չի հերքել նաև վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:


«Կարող եմ միայն ասել, որ այս պահին նախագահական է ուղարկվել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու դիմումը: Պաշտոնապես չկա փաստաթուղթը, դրա համար չեմ կարող հաստատել, չեմ էլ կարող հերքել: Մինչեւ չլինի պաշտոնապես ազատման դիմումը, ես չեմ կարող հաստատել»,-ասել է նա: