27.07.2025
Նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Է Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։


Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:


Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Մարուքյանը Շուռնուխի և Որոտանի տարածքների հարցի լուծման տարբերակ է առաջարկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին