24.11.2024
Մեկնարկում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից փաստաթղթերի ընդունման գործընթացը
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։


Նախագահ Սարգսյանը իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։