24.11.2024
Ջաբրայիլի և Հադրութի տարածքներում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղանձի մարմին
prev Նախորդ նորություն

ԱԱԾ տնօրենին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկում են Բաքու. Մինասյան

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին՝ վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ ու նիկոլական իշխանության՝ ադրբեջանական կողմի հետ շփումներ ունեցող մի շարք այլ կասկածելի անձանց հետ, Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման շեմին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Այս մասին  թելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:


"Նրա առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:


Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք:


Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց:


Այրվեք դժոխքում, անասուններ…"-գրել է Մինասյանը: