Ջաբրայիլի և Հադրութի տարածքներում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղանձի մարմին
Հունվարի 3-ին Ջաբրայիլի և Հադրութի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի խոսքով, զինծառայողների մարմինները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում և Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձին, ապա խոսքը տարեց տղամարդու մասին է: Նրա մարմինը ևս հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից, բայց դեռ պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորում է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։
Թադևոսյանը տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութ, Մեխակավան և Կարմրակուճ հատվածներում։
Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։