25.11.2024
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

Քանի դեռ երկիրը ուշքի չի եկել, չի կարելի ընտրություններ անցկացնել. Վազգեն Մանուկյան

Քանի դեռ երկիրը ուշքի չի եկել, չի կարելի ընտրություններ անցկացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, հերթական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։


Նրա խոսքով՝ առաջին հերթին Փաշինյանը պետք է հեռանա։


«Պետք է ձևավորվի մի կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում կարգի կբերի, կբարձրացնի բանակի մարտունակությունը, բանակցությունների կգնա կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ՝ սահմանների մասին։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, խայտառակություն է», – ասաց Մանուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը շարունակում է կորցնել իր տարածքները։


Նա վստահ է, որ քանի դեռ դա չի դադարել, չի ստեղծվելու նոր կառավարություն, անիմաստ է խոսել ընտրությունների մասին։


«Ընտրությունները նշանակում է պայքար, բոլոր կուսակցությունները պետք է սկսեն պայքարել։ Այս իրավիճակում դա հնարավո՞ր է։ Քանի դեռ մենք ուշքի չենք եկել, չի կարելի դա անել», - հայտարարել է նա։


Ավելի վաղ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունեցել. քաղաքացիները ձվեր էին նետել իշխող կուսակցության պատգամավորների ուղղությամբ: Ոստիկանությունը բերման է ենթարկել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Գերագույն մարմնի անդամների ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Աշոտ Սիմոնյանը: