Հայաստանի պետական պարտքն աճել է 521 մլրդ դրամով. Դավիթ Սարգսյան
Հայաստանի պետական պարտքը փետրվար-նոյեմբեր ամիսներին աճել է 521 մլրդ դրամով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆինանսների նախկին նախարար, «Արդշինբանկի» ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Նա նշում է, որ կորոնավիրուսով առաջին հիվանդը մեր երկրում գրանցվեց մարտի սկզբին, իսկ փետրվարի վերջին կառավարության հաշվի մնացորդը կենտրոնական բանկում կազմել էր 368 մլրդ դրամ:
«Նոյեմբերի վերջի դրությամբ՝ 305 մլրդ դրամ: Ընդամենը 63 մլրդ դրամով էր նվազել: Նույն ժամանակահատվածում պետական պարտքը աճել է 521 մլրդ դրամով: Այսինքն «մսխել» են 584 մլրդ դրամ», - նշում է Սարգսյանը:
Ֆինանսների նախկին նախարարը նշել է, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ կառավարության հաշվի մնացորդը ԿԲ ում արդեն կազմում էր 280 մլրդ դրամ:
«Հաջորդ տարի թոշակ/աշխատավարձ կվճարեն՝ կրկին խայտառակ ծավալով պարտքն ավելացնելու հաշվին», - նկատում է նա՝ որակելով իշխանություններ որպես «տոտալ ոչկոմպետենտներ»: