23.11.2024
Չինաստանից կբերվի թթվածնի արտադրության 4 կայան բժշկական կենտրոնների համար. Թորոսյան
prev Նախորդ նորություն

Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան

Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին ԱԺ խորհրդը որոշում է ստորագրել։


«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 8-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.


Համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն», - ասված է ՀՀ ԱԺ խորհրդի որոշման մեջ: