20.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահին
prev Նախորդ նորություն

«Ազիմուտ» ավիաընկերությունը Դոնի Ռոստովից Գյումրի չվերթներ կիրականացնի հունվարի 8-ից

«Ազիմուտ» ավիաընկերությունը Դոնի Ռոստովից դեպի Գյումրի չվերթներ կսկսի հունվարի 8-ից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով փոխադրողի մամուլի ծառայությանը։


«Ազիմուտ» ավիաընկերությունը հաղորդում է Դոնի Ռոստով-Գյումրի (Հայաստան)-Դոնի Ռոստով ուղղությամբ չվերթներ սկսելու մասին: A4805/A4806 չվերթը հունվարի 8-ից կիրականացվի շաբաթական մեկ անգամ ուրբաթ օրերին», - ասված է հաղորդագրության մեջ:


«Ազիմուտ» ավիափոխադրողը տեղակայված է Դոնի Ռոստով և Պաշկովսկի (Կրասնոդար) օդանավակայաններում: Ընկերությունն ունի SSJ-100-95LR մոդիֆիկացիայի ինքնաթիռներ՝ թռիչքի երկարացված հեռահարությամբ։


 

Հայաստանն ու Հարավային Կորեան կհամագործակցեն առողջապահության ոլորտում. հուշագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար