20.04.2025
Բաքուն զորք է կուտակում ՀՀ սահմաններին, ոստիկանությունը շրջափակում կառավարության շենքը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156142 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 575910 վերջին մեկ օրում` 2743 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 15999 պացիենտ. մեկ օրում նվազել է 452-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 136766 անձ` վերջին մեկ օրում 1128 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2714 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 663 է:


 

Հադրութի և Ջաբրայիլի շրջաններից դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար