Ոստիակնությունն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մեծ ուժերով շրջափակել է կառավարության շենքը, որտեղ այսօր պետք է կայանա գործադիրի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ևս փորձում են շրջափակել կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան Փաշինյանի և նրա կառավարության անդամների մուտքն այնտեղ:
Ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը, 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով և վահաններով են:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, այս պահին ցուցարարների քանակը կառավարության շենքի մոտ մեծ չէ: Մելիք-Ադամյան փողոցի կողմից ծառայողական ավտոմեքենաներ են մոտենում շենքին եւ մտնում ներս:
Կառավարության շենքի դիմաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմությունը շարունակելու է ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի հասնի նրա հրաժարականին: Մանուկյանը կեսկատակ նկատեց, որ ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը, որպեսզի «թույլ չտան նախարարների մուտքն այնտեղ»: «Քաղաքացիները նրանց աջակցում են այդ հարցում», - ասաց Մանուկյանը:
Լրագրողների հետ զրուցեց նաև ակցիային ամսնակից Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ սին են իշխանությունների այն պնդումները, թե Արդրբեջանի հետ ճշգրտվում են սահմանները խաղաղություն հաստատելու համար:
«Այդ պարագայում բոլորը պետք է մեկ հարցի պատասխանեն՝ ինչու է Ադրբեջանը մեր սահմաններին մոտ կառուցում ռազմաբազաներ և հարձակողական զենքեր տեղակայում այնտեղ: Պարզ է, որ նրանք պատարսատվում են այն պատերզմին, որին պետք է մասնակցեն մեր երեաները և թոռները: Այն ինչ քննարկվում է այսօր, դա մեր երեխաների և թոռների հարցն է», - ասաց նա:
Դեկտեմբերի 10-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ այսօր ժամը 10-ից շրջափակելու են կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության մյուս անդամներին մուտք գործել կառավարության շենք եւ կառավարության նիստ անցկացնել: