24.11.2024
Եթե Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչ է պետսահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել. Մելքումյան
prev Նախորդ նորություն

Այս շենքում նստած խրտվիլակն օրեցօր կորցնում է իր իշխանությունը. հանրահավաքը մեկնարկեց

Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը:


Իր խոսքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ուզում են ապրել անվտանգ ու զարգացող երկրում, ունենալ բանակ, պետականություն և հայրենիք, պահն է գալ Հանրապետության հրապարակ. 


«Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանները մեր ժողովուրդը երբեք չի ընդունելու։ Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակն օրեցօր կորցնում է իր իշխանությունը, նա այլևս չունի իշխանություն», - հայտարարեց Սաղաթելյանը։


ՀՅԴ-ականն ասաց, որ այդ պայքարի արդյունքում երեկ "խելագար դավաճանը" չկարողացավ մտնել Սյունիք և Սյունիքը մնաց կանգուն, ուժեղ, որովհետև գիտի՝ իր թիկունքն ամուր է։ 


«Չտրվեք սադրանքների: Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու և այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին», - ասաց նա:


Իր հերթին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ այսօր մեկնարկել է համապետական գործադուլն ու դասադուլը ու տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել ու միացել հանրահավաքին:


«Մեքենավարները չեն կարող գործադուլ անել, քանի որ, ըստ տեղեկությունների, ոստիկաններ են նստեցրել նրանց կողքը», - հայտարարեց նա։


Այս րոպեներին հանրահավաքը շարունակվում է: