6.05.2024
Այս շենքում նստած խրտվիլակն օրեցօր կորցնում է իր իշխանությունը. հանրահավաքը մեկնարկեց
prev Նախորդ նորություն

«Կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալն ազատման դիմում է գրել

Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։


«Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակի:

Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։

Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական
ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»,- նշված է հայտարարությունում:


 

Ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական գծով տեղակալը զեկուցագիր է ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան