20.04.2025
Օրենքն ընդունվել է 2010թ-ին. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկիններին
prev Նախորդ նորություն

Ավելի քան 700 փաստաբան միանալու են համապետական գործադուլին

Այսօր ժամը 11-ից ես և ՀՀ-ում լիցենզավորված ավելի քան 700 փաստաբան միանալու ենք համապետական գործադուլին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Մանուշ Եսայանը։


«Հարգելի վստահորդներ, կասկածներ չունեմ՝ դուք ևս գիտակցում եք պահի լրջությունը և չեք «մեղադրի» ինձ ձեր գործերը մի փոքր հետաձգելու մեջ, քանի որ ճանաչում և հարգում եք ինձ և հետևաբար վստահում եք իմ որոշումներին և քայլերին։


Զոհասեղանին իմ և ձեր հայրենիքի հարցն է։


Այսօր բոլորիս համար մեկ խնդիրը այս իրավիճակից երկիրը դուրս բերելն է, որն իր հերթին ենթադրում է պարտված և ոչ պրոֆեսիոնալ վարչապետի հեռացումը իշխանության ղեկից»,- գրել է նա։


Հիշեցնենք, «Հայրենիքի փրկության շարժումը» այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Դրան զուգահեռ հայտարարվել է համապետական գործադուլ և դասադուլ:


 

«Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է». Ղարամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար