19.04.2025
ՊՆ-ն հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները
prev Նախորդ նորություն

Օրենքն ընդունվել է 2010թ-ին. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկիններին

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որում ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։


«Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։


Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։


Կողմ քվեարկած պատգամավորներից եւ նախարարներից շատերը մեզ մեղադրում են եւ այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոտքի հանքի համար, չնայած՝ օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»,– գրել է Փաշինյանը և ներկայացրել օրենքի այդ հատվածի լուսանկարները։




 

Ավելի քան 700 փաստաբան միանալու են համապետական գործադուլին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար