23.11.2024
ՀՀ բուհերի լավագույն 15 ուսանողներ կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ
prev Նախորդ նորություն

Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը շարունակում է պղծել ամեն նվիրական բան. Սաղաթելյան

Գորիսի քաղաքապետը Քննչական կոմիտեում է, Պարգև քահանա Զեյնալյանի տանը խուզարկություն է։ Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

"Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։

Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։

Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում",- գրել է նա։