23.11.2024
ՔԿ-ն զգուշացնում է ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղանձանց ցուցակների մասին
prev Նախորդ նորություն

Առուշանյանը ձերբակալվել է՝ անօրինական հավաք կազմակերպելու փորձ կատարելու կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:


«2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:


Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:


Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է այսօր առավոտյան: Նախօրեին ուշ երեկոյան Առուշանյանը հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 06:00-ին միանալ բողոքի ավտոերթին և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։