23.11.2024
Օրվա կադր. 70 օր անց դժողքից հայրենիք վերադարձած հերոսները
prev Նախորդ նորություն

Գորիսի քաղաքապետին առևանգե՞լ են. փոխքաղաքապետն է պնդում

Գորիսի քաղաքապետին առևանգել են: Այս մասին պնդում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:


«Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է ։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը:


Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը: Նախօրեին ուշ երեկոյան Առուշանյանը հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 06:00-ին միանալ բողոքի ավտոերթին և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։


Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, թե Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն չմանրամասնվեց ինչ գործի շրջանակներում: