24.11.2024
Տեր-Պետրոսյանը դիտարկել է ներքաղաքական վիճակը ղարաբաղյան հակամարտության պրիզմայով
prev Նախորդ նորություն

Կամավորական ջոկատների հրամանատարները կոչ են արել երիտասարդներին բարձրանալ դիրքեր

Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ տարածել են հայտարարություն, որում նշվում է, որ չնայած իրենց դիրքերում մնալու հերթափոխի ժամկետը լրանում է, բայց դիրքերից չեն գալու և Արցախում են տոնելու Շուշիի գրավման ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը:

Ներկայացնում ենք հրամանատարների հայտարարությունն ամբողջությամբ:

«Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով,

մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ,

Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մե´ր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում: Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակների ց ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում:

Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես ետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները ետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին:

Եկե´ք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, ու խաղաղությունը վերահաստատելով` դառնանք տուն` սպասելով մե´ր զինվորների հաղթական վերադարձին»: