23.11.2024
«Պատերազմի բացառման» և «ոչ մի թիզ հող» սցենարներն անհամատեղելի են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Որոշել եմ Երևանի ավագանուց դուրս գալ. "Իմ քայլ"-ական Արսեն Կարապետյան

Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության անդամ, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, էսօր վերարադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։

Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երեւանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։


Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»։


Նշենք, որ Կարապետյանը մասնակցել է Արցախում պատերազմին գրեթե առաջին իսկ օրվանից և տևական ժամանակ նրա գտնվելու մասին տեղեկություններ չկային:


VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումից հետո «Իմ քայլ» խմբակցության որոշ պատգամավորներ՝ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը հայտարարել են խմբակցություից դուրս գալու կամ մանդատը վայրը դնելու մասին: Ազատման դիմում է ներկայացրել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: