24.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանում պաշտպանության ծախսերի աճը զիջում է ոստիկանության ծախսերին
prev Նախորդ նորություն

Հայ դատ. Օբաման կրկին չի արտասանի Ցեղասպանություն եզրույթը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին տեղի ունեցածը չի անվանի ցեղասպանություն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք:

«Ըստ էության, նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը եւ դավաճանելով իր խոստմանը՝ ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին», - Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ճնշմանը հակազդելու, ինչպես նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից հակահայկական ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում Օբամայի ցանկության բացակայությունը շատ վտանգավոր է, քանի որ այդ որոշումը «դրդում է Էրդողանին եւ Ալիեւին մեծացնել լարվածությունը եւ հայերի դեմ լայնամասշտաբ, արյունալի գործողություններ սկսելու իրական ռիսկ ստեղծել»:

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ում ճանաչել է նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին: