24.11.2024
Տրամադրությունս մարտական է, հանգիստ՝ ռազմական ղեկավարությունը սիրում է սառնասրտություն
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորականներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են:


"Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է",- գրել է նախագահը Facebook-ի իր էջում: