Տրամադրությունս մարտական է, հանգիստ՝ ռազմական ղեկավարությունը սիրում է սառնասրտություն

Ես վիրավոր չեմ, ինձ հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կերպով կատարում եմ համապատասխան խնդիրներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։


«Պատերազմն ունի իր առանձնահատկությունները, ինչու չէ, նաև՝ պատերազմական գործողությունների դժվարությունները, դաժանությունները, բայց այդ ամենը մեր հայրենիքի, նաև արցախյան հատվածի պաշտպանության համար է։ Խոնարհվում եմ բոլոր զոհված տղաների և վիրավորների առջև, որոնց մեջ նաև հենց ինձ մոտ կանգնած շատ մարդիկ կան», - ասաց Սեյրան Օհանյանը։


Արցախի հերոսը նշեց նաև, որ հայ ժողովուրդը բոլոր զինծառայողների, սպաների, զինվորների ծնողները, հարազատները հասկանում և հպարտորեն տանում են այն հերոսների սխրագործությունները, որոնք հաջողություններ են բերում հայ ժողովրդին։


«Իմ տրամադրությունը մարտական է, հանգիստ, որովհետև ռազմական ղեկավարությունը սիրում է հանգստություն և սառնասրտություն», - ասաց Սեյրան Օհանյանը։


Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջողցները Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրեր էին հրապարակել։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...