24.11.2024
Ի
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ-ը զոհվածների ընտանիքներին կհատկացնի 3,7 միլիոն դրամ

ՀՀ ՊՆ-ը ղարաբաղյան հակամարտության գոտում զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին կհատկացնի 3,7 միլիոն դրամ՝ մոտ7,7 հազար դոլար: Այդ գումարներից ապահովագրական վճարներները կկազմեն երկու միլիոն դրամ, մեկ միլիոն դրամը՝ շիրմաքարերի և 700 հազար դրամը՝ հուղարկավորության համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:

Բացի այդ, զոհվածների ընտանիքի անդամներն անվճար բուժօգնության հնարավորություն կստանան, ինչպես նաև ամսական 30 հազար դրան թոշակ: Եթե զոհված զինծառայողը սպա էր և ուներ երկու անչափահաս երերախենր, ապա նրա ընտանիքը ամսական կստանա 180 հազար դրամ: Զոհված զինվորների թոշակառու ծնողները ամսական կստանան 90 հազար դրամ: Հակառակ պարագայւոմ նրանք ամսական ստանալու են 30 հազար դրամ: Սպաները, ովքեր հաշվանդամ են դարձել մարտական գործողությունների ընթացքում ամսական կստանան 50 հազար դրամ, զինվորները՝ 18 մինչև 38 հազար դրամ՝ կախված հաշվանդամության աստիճանից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: