24.11.2024
Քոչարյանի տան վրա տեղի է ունեցել զինված հարձակում. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Ի "հեճուկս" Ալիևի. Միհրան Պողոսյանը հարաժարական է տվել ԴԱՀԿ պետի պաշտոնից

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին ԴԱՀԿ կայքում նա հայտարարություն է տարածել. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,-գրել է Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի հրապարակած հրապարակած փաստաթղթերով ապացուցվում է, որ Միհրան Պողոսյանը, մեղմ ասած, ակտիվորեն ներգրավված է բազմաթիվ բիզնեսներում, եւ օգտագործելով օֆշորային սխեմաները ամեն ինչ արել է դա թաքցնելու համար:

Անցյալ տարվա հունվարին անդրադառնալով մամուլի հրապարակումներին, Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ին թերթին ասել էր. «... Ես` որպես պետական պաշտոնյա, ոչ մի բիզնես չունեմ: Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, իմ կինը բիզնես չունի, իսկ իմ երեխաները տասնչորս, տասնհինգ եւ չորս տարեկան են: Չգիտես ինչու, երբ երրորդ կամ չորորդ բարեկամը բիզնես ունի, մեր հասարակությունն այն կապում է բարեկամ պետական պաշտոնյայի հետ»: