29.11.2024
Ընդդեմ ատելության խոսքի. Քիմ Քարդաշյանը սառեցնում է իր Facebook-ի և Instagram-ի էջերը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը համաձայն է ԿԳՄՍ նախարարի՝ Ծառուկյանին ակնարկող հայտարարության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որով անդրադարձել է նախօրեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ակնարկ-հայտարարությանը, ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:


«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:


Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը Facebook-ի իր  էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ԿԳՄՍ նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»։


1979թ-ի մեղադրական դատավճռով Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ: Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:



Հիշեցնենք նաև, որ թավշյա հեղափոխությունից հետո որոշ ընթացք Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի «ջրերը մի  առվով էին հոսում». Ծառուկյանը, նախ, կանգնեց ապագա վարչապետի կողքին, ապա նրանք  համատեղ հուշագիր ստորագրեցին` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։