23.11.2024
Մենք ճիշտ ենք վարվել. «Լուսավոր Հայաստան»
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի՝ բռնաբարության գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ բռնաբարության մեղադրանքով տարիներ առաջ քննված քրեական գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը և տարածելը) հատկանիշներով և ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։


1979թ-ի մեղադրական դատավճռով Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ: Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել: