15.07.2025
Ճապոնիան նոր վարչապետ ունի
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում կուժեղացնեն կրոնական խմբերի նկատմամբ հսկողությունը

Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերի կոմիտեն չորեքշաբթի կայացած նիստում խորհուրդ է տվել առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծ, որն արգելում է գլխավորել կրոնական խմբեր եւ նրանց գործունեությանը մասնակցել այն անձանց, որոնց կասկածում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Նախաձեռնությունը Պետդումա է մտցվել այս տարվա հուլիսին։ Օրինագիծը թույլ կտա ապահովել կրոնական միավորումների գործունեության թափանցիկությունը եւ բարձրացնել արդարադատության մարմինների կողմից կրոնական միավորումների գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու լիազորությունների իրականացման արդյունավետությունը: 

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները