27.11.2024
ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթն ավելացել է ավելի քան երեք անգամ
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, Արցախում՝ մեկ դեպք

Հայաստանում օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, 276 առողջացում և 5 մահ: Բացասական թեստերի քանակը 1565 է: Դրական է կատարված թեստերի 10,3 տոկոսը։


Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 43451
Առողջացածներ - 37264
Փաստացի բուժվողներ - 5052
Ընդհանուր թեստեր - 202253
Մահվան ելքեր - 869
Մահվան ելքեր այլ պատճառով – 266


Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:


Իրավիճակն Արցախում


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:


Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 275 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:


Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9798 փորձանմուշի հետազոտություն: