8.04.2025
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, Արցախում՝ մեկ դեպք
prev Նախորդ նորություն

Արսեն Թորոսյանը ԱԱԾ չի կանչվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԱԾ կանչելու հիմքեր չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը:


Քյարամյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի՝ նշելով. «Թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է»։


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտության պատճառն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և բացահայտել նրա նամակագրությունը իր ընկերների հետ, որտեղ Թորոսյանը ամենավերջին ձևով հայհոյել է ու քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Իբրև ԱԱԾ-ի ձեռքում հայտնված նամակագրություններն են հենց պատճառ դարձել, որ Թորոսյանն ապաակտիվացնի իր ֆեյսբուքյան էջերը։


 

Վարդան Մելիքյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը