23.11.2024
ԱԱԾ-ն հայտնում է նոր մանրամասներ
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում կայացել է Նալբանդյանի և Ուորլիքի հանդիպումը

Մարտի 31-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանը Ուորլիքի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումների վրա։

«Բաքուն, անտեսելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սուրբ Զատիկի նախաշեմին և օրերին,- նշել է ԱԳՆ ղեկավարը։ – Ադրբեջանի նման սադրանքները օրինաչափություն են դարձել։ Նույնը կատարվում է նաև բանակցային գործընթացում։ Եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, ապա այժմ, հավանաբար, տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը»։

ՀՀ ԱԳ նախարար հայտարարել է, որ, անշուշտ, «սա բանակցային գործընթացի և համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձ է»։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։