24.11.2024
Երդվել են ռազմական համալսարանի շրջանավարտները
prev Նախորդ նորություն

Ռեկորդային ցուցանիշով նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ:


Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար:


Ընդ որում, իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ:


Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից: