18.04.2024
Մամուլ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւր է Սաշիկ Սարգսյանը և ի՞նչ փուլում է նրա գործի քննությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. փետրվարից ԱԱԾ վարույթում քննվող խարդախության գործով որպես մեղադրյալ ներգրավված Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում չէ։ Նախօրեին նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հրաժարվել էր մեզ տեղեկություն տրամադրել ի պատասխան մեր հարցի՝ Սաշիկ Սարգսյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ։ ԱԱԾ լրատվականից, սակայն, «Ժամանակ»-ին պատասխանեցին, որ Ալեքսանդր Սարգսյանը 2019թ. մայիսից բացակայում է Հայաստանից։ «Նրան թույլատրվել է բացակայել Հայաստանից»,- փոխանցեցին ԱԱԾ-ից՝ չմանրամասնելով, թե ինչ փուլում է խարդախության գործի քննությունը, և արդյոք այս մեկ տարվա մեջ անհրաժեշտություն չի՞ առաջացել հարցաքննել կամ այլ քրեադատավարական գործողություններ կատարել նրա մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանն անցնում է իր տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը այս անգամ չի հանդիպի իր աջակիցների հետ: Նախորդ տարի հայտնվելով ազատության մեջ՝ Քոչարյանը մայիսի 28-ին հանդիպեց իր աջակիցների հետ, բայց ըստ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների՝ խիստ դժգոհ էր մնացել թե՛ աջակիցների քանակից, թե՛ որակից: Հիմա թե՛ աջակիցների քանակն է նոսրացել, թե՛ որակն է խիստ ընկել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս քննչական է կանչվել նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդը` ցուցմունք տալու, որ ինքը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում: «Նկարներ» կան, որ խմբակցության «մեքենայի ղեկին» Դավիթ Խաժակյանն է: Հիշենք․ քրեական հետախուզության բաժին է կանչվել նաեւ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդը։ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովին տրված մեքենայի վարորդին ինչո՞ւ են կանչել՝ հարցրինք ԲՀԿ աղբյուրին։ «Աստված գիտի, այս պահին բոլորս լոկացիայի տակ ենք, ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, մեր տեղեկություններով, Նիկոլն ասել է` Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է, ես կապացուցեմ, որ ինքը թիմի մյուս քրեականներից` Գագոյից, մյուսներից, ոչ մի բանով չի տարբերվում ընտրակեղծիքների հարցում, ու հիմա համայնք առ համայնք պեղում են, թե Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նա ում ինչ է խոստացել, ում ինչ է տվել։ Հարցաքննության են կանչել անգամ ռեժիսոր Վահագնին, որը քարոզարշավի ժամանակ Նաիրայի թիմում է եղել, ու հարցրել են` հնարավո՞ր է ընտրարշավի ժամանակ քեզ փող է տվել, ու դու պլակատ ես բռնել։ Ասել է` մի հատ դեմքիս լավ նայեք՝ ես նմա՞ն եմ պլակատ բռնողի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով այնքան խոցելի գործընթաց է, այնքան կիքսեր են թույլ տրվել, որ ուղղակի անհնար է հաշվել, էլ չեմ ասում, թե ՍԴ դատավորների` միջազգային ատյաններին` ՄԻԵԴ-ին դիմելու դեպքում ինչ պատասխաններ են գալու, եւ ոնց է հետհաշվարկն սկսվելու։ Ընդ որում, եթե Ալվինա Գյուլումյանը պահպանում է իր դիրքերը, իրենք 2 դատավոր են կարողանալու նշանակել, ինչն էլ կնշանակի, որ անհրաժեշտ ձայներ չունեն` իրենց նպատակներն իրականացնելու համար` Քոչարյանի գործից մինչեւ Հրայր Թովմասյանին ՍԴ դատավորի պաշտոնից զրկում»: Կարծում եք` Թովմասյանին նախագահի պաշտոնից հետո պաշտոնանկ կանեն նաեւ դատավորի՞ կարգավիճակից։ «Դուք կասկածո՞ւմ եք՝ մի քանի քայլով են դա ուզում անել։ Նախ՝ դատավորներ, ապա ՍԴ նոր նախագահ նշանակելուց հետո կդադարեցվեն նաեւ Թովմասյանի՝ որպես դատավորի, լիազորությունները, որովհետեւ օրենքով ՍԴ դատավորները կարող են իրենց «գործընկեր» դատավորին անվստահություն հայտնել։ Ու եթե այս ֆարսն ընթանա իշխանությունների գծած սցենարով, ապա կարճ ժամկետում Հրայրը հրաժեշտ կտա նաեւ ՍԴ դատավորի պաշտոնին, ու նրա նկատմամբ քրեական գործեր կհարուցեն, հարուցածներն էլ կյանքի կկոչվեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ականների տարբեր թեւերից, ինչպես նաեւ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել: Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին եւ դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին եւ հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ եւ ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաեւ, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին եւ, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է ցուցում՝ գտնել հիմքեր քրեական գործի հարուցումը մերժելու համար։ Այս ցուցումը Խաչատրյանին դրել է բավականին բարդ իրավիճակի մեջ, քանի որ հաղորդումը մշակված է պրոֆեսիոնալ կերպով, և ներկայացված են անհերքելի հիմքեր, որոնք անտեսելն ու քրեական գործի հարուցումը մերժելը դարձել է պրակտիկապես անհնար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իմացանք, որ ոչ միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն է կորոնավիրուսով հիվանդացել, այլեւ «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը։ ԱԺ աղբյուրի փոխանցմամբ, իշխող խմբակցությունում մոտ տասը վարակակիր կա։ Պատգամավորները վախենում են, որ առաջիկա օրերին շատերի մոտ կհաստատվի վարակը։ Բանն այն է, որ նրանք, ունենալով գանգատներ, հունիսի 22-ին պարտադրված եկել էին ԱԺ, որ ապահովեին սահմանադրական փոփոխությունների համար պահանջվող 88 ձայնը։ Նրանք, իհարկե, կասեն, թե նիստից հետո են թեստ հանձնել, բայց ախտանիշներն ավելի վաղ են հայտնվում, թեստի պատասխանը՝ 12 ժամից։ Ք․ Պողոսյանը, օրինակ, հայտարարեց, որ 23-ին է ստացել պատասխանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Հրայր Թովմասյանն օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը», – երեկ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այս փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչեւ ամբողջ կազմը համալրելը եւ այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Իսկ ի՞նչ է սպասվում դատավորների թափուր տեղերի առկայության դեպքում: ԱԺ նախագահի կողմից օրենքը հրապարակելուց՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ առաջադրումները պետք է կատարվեն դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:


Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից էլ հունիսի 24-ին ստորագրված եւ մինչ այդ Ազգային ժողովի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով էլ՝ բոլոր երեք թափուր տեղերի համար թեկնածուների քվեարկությունները տեղի կունենան նույն օրը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Բայց հիմա բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ե՞րբ եւ ինչպե՞ս կատարել ՍԴ դատավորների ընտրությունը խորհրդարանում, որ հնարավոր լինի համապատասխան քանակով պատգամավորների մասնակցությունը ապահովել: Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությանը անհրաժեշտ կլինի ընդհանուր ձայների երեք հինգերորդի` նվազագույնը 79 պատգամավորի կողմ ձայներ, որպեսզի ՍԴ երեք անդամներն էլ ընտրվեն, եւ կազմը համալրվի: Բանն այն է, որ կորոնավիրուսը հասել է Ազգային ժողով. երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության տասնյակից ավել պատգամավորները, իսկ մինչ այդ էլ հայտնի էր դարձել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի վարակակիր լինելու մասին: Եվ խորհրդարանում հիմա կան մեկուսացած պատգամավորներ բոլոր խմբակցություններում: Ինչպես հայտի է, հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում առկա հոդվածի սահմանադրականության հարցը, եւ իշխանությունները ցանկանում են արագացնել այդ գործընթացը, որպեսզի մինչ այդ հարցի քննությունը լինի նոր կազմ: Եվ հիմա այս իրավիճակում, երբ կորոնավիրուսը հասավ խորհրդարան, իշխանությունները դեռ չգիտեն՝ ինչպես անել, երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որպեսզի չկանգնեն փաստի առջեւ»:


«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին նախագահ Արմեն Սարգսյանը շատ ծանր էր տանում, երբ 2015 թ. Սահմանադրությամբ նախագահին համեմատում էին «անգլիական թագուհու» հետ: Նա կարծիք էր հայտնել, թե մեր երկրում նախագահը օժտված է շատ ավելի մեծ լծակներով, քան եվրոպական խորհրդարանական կառավարմամբ շատ պետություններում: Գուցե դա է պատճառը, որ նախագահը որոշեց հրաժարվել այդ «լծակներից» եւս մեկից եւ գիշերվա մթության «քողի տակ» ստորագրեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի տակ իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող, այսինքն՝ իր իսկ լիազորությունները սահմանափակող օրենք: Այս հանգամանքն արդեն չափազանց կոշտ գնահատականների է արժանացել քաղաքական ուժերի եւ լայն հանրության կողմից: Շատերը նույնիսկ հիշել են քաղաքացիության տեղեկանքի հարցը, Ամուլսարի հարցը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք կարող էին ստիպել նախագահին գնալ, ինչպես իրավաբաններն են գնահատում, իշխանությունների հակասահմանադրականության ճանապարհով: Զուգահեռ, ինչպես գնահատում են քաղաքագետներն ու ընդդիմադիր ուժերը, փաստացի ընդդիմության լիազորությունը վայր դրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ամբողջ մեկուկես օր «քննարկելով» ու նախագահի կողմից նշալ օրենքի ստորագրումից հետո (որը թույլ է տալիս նաեւ արագորեն ուժի մեջ դնել սահմանադրական փոփոխությունները) հայտարարելով, թե հիմա չեն միանում ՍԴ դիմելու՝ ԲՀԿ նախաձեռնությանը: Հաստատելով, որ իշխանությունները փաստացի Սահմանադրության խախտումներ են թույլ տվել՝ ԼՀԿ-ն, այդուամենայնիվ, իբր «Քոչարյանի գործով նիստի» հետ իրենց որոշումը չասոցացնելու շղարշով որոշել է հիմա չդիմել ՍԴ, այլ հետո, մի երկու շաբաթից, երբ գուցե դրա կարիքն այլեւս չլինի: Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մի քանիսը նշում էին, որ խորհրդարանն այլեւս ունի մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, իսկ ԼՀԿ-ն այրեց կամուրջներն ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի հետ, բացառությամբ իշխանության, եւ, ինչպես մասնավորաբար քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց, «հարազատ մնաց իր «պսեւդո-ընդդիմություն ոճին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրվանից, երբ ուժի մեջ կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իշխանությունը կանցնի ՍԴ կազմը փոխելու գործուն քայլերին։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ նոր նախագահ է դիտարկվում ՍԴ գործող դատավոր Արման Դիլանյանը, որը դատավոր է ընտրվել հեղափոխությունից հետո։ Նրա թեկնածությունը ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Իսկ իշխանության երբեմնի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեման կարծես թե փակված է։ Իսկ ինչո՞ւ Դիլանյանը։ «Նախ, փորձ ունի՝ 96 թվականից աշխատում է ՍԴ-ում, եւ երկրորդ՝ որոշակի անաչառություն է դրսեւորել, ու չեն ասի, թե յուրայիններին նախագահ դարձրին»։ Ի դեպ, երեկ ՍԴ դատավորների տարածած հայտարարությանը, որով իրենց «խիստ մտահոգություններն» էին հայտնում բարձր դատարանի շուրջ կատարվող իրադարձությունների առիթով, Դիլանյանը չէր միացել։ ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավոր, ինչպես նաեւ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով ու մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»: Ի դեպ, քննարկվել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելու տարբերակը, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում, եղել աշխատակազմի ղեկավար, բայց իշխող թիմում եզրակացրել են, որ Վարդանյանն իր տեղում «անփոխարինելի» է՝ ԱԺ-ում չունեն ուժեղ իրավաբան։ Իսկ նոր դատավորների փնտրտուքը շարունակվում է, առայժմ հնչում են նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, վճռաբեկի դատավոր, 62-ամյա Մամիկոն Դրմեյանի անունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց: Մենք գրել էինք, որ քննարկումներ են ընթանում նրան ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ՝ Մովսես Հակոբյանի փոխարեն, սակայն տեղեկացանք, որ քննարկումները ՊՆ-ում այնքան էլ լավ չեն ընդունվել: Մեր տեղեկություններով՝ շատերը համարել են, որ Դավթյանին Հակոբյանի փոխարեն բերելով՝ կարող են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշել են՝ լավ կլինի Արթուր Դավթյանին տանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով: Եվ ստացվում է, որ 2021 թվականին լրանում է Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, եւ միգուցե ՊՆ-ում չսպասեն ժամկետի ավարտին: Ի դեպ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն՝ Դավթյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցում ակտիվություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը Դավիթ Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել ու լծվել է մաքսային ոլորտը սեփական կադրերով համալրելու ու անցանկալիներին հեռացնելու գործին։ Եթե մինչ այդ Անանյանը փոքրիշատե զսպում էր նրան, ապա հիմա տիկին Ներսիսյանն ավելի ազատ է կադրային փոփոխություններ անելու հարցում։ Մեզ ասացին, որ օրերս նա «Զվարթնոց» օդանավակայանի կամ Արեւմտյան մաքսատան-վարչության ուղեւորների հսկողության բաժնի բաժանմունքի պետերին, որոնց նախկինում հերթափոխի պետ էին կոչում, ասել է՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։ Մեզ ասացին, որ նա այս պաշտոններում մտադիր է իր մտերիմներին նշանակել, այդ թվում՝ իր ընկերուհիներից մեկին, որը հայտնի չէ, թե ինչպես է գլուխ հանելու տղամարդուն հատուկ այս ծանր աշխատանքից։ Թեպետ, եթե նա բանկից եկավ ՊԵԿ ու մի ամբողջ մաքսային ոլորտ ղեկավարեց, ընկերուհիներն էլ կկարողանան ուղեւորահոսքն «արդյունավետ» կազմակերպել։ Երեկ մենք փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Շուշանիկ Ներսիսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ ՊԵԿ լրատվականից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ մի դիմում չունեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն իր զարգացման 2021-2025թթ. ռազմավարական ծրագրում կանխատեսումներ է ներկայացրել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: Մասնավորապես՝ 2020թ. համար կանխատեսվում է, որ փաստացի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 21,8 տոկոս, 2021թ. կավելանա 0,2 տոկոսային կետով, իսկ հաջորդ երեք տարիներին տարեկան կավելանա 0,4 տոկոսային կետով: Տնտեսական այս ցուցանիշը կարևոր է այնքանով, որ ցույց է տալիս տնտեսության ստվերայնությունը. որքան այս ցուցանիշը բարձր է, այնքան ցածր է տնտեսության ստվերային հատվածը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաեւ հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները: Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաեւ պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, եւ, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում: «Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են», – նշեց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության պետական տեսչությունը դեռևս տնտեսվարողներին չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից արգելվելու է ոչ սպանդանոցային մսի վաճառքը: Տնտեսվարողների մի մասը հակված է մտածել, որ հերթական անգամ կառավարությունը կարող է գնալ օրենքի գործողության ժամկետի երկարաձգմանը: Հիշեցնենք, որ օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռևս հունվարի 15-ին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա կիրարկումը հետաձգեց մինչև հուլիսի 1»:


«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլին փակվել է 71 հազար 471 աշխատատեղ, իսկ մայիս ամսվա եկամտային հարկի տվյալների ուսումնասիրությունը թույլ է տվել իշխանությանը պարզել, որ «լոքդաունը» չշարունակելու պայմաններում 50 094 աշխատատեղ վերականգնվել է: Հիմք ընդունելով նաև այս տվյալները՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վերականգնման գործընթացի մեկնարկի մասին: Անդրադառնալով նշված տվյալներին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Այս պահի դրությամբ մենք մայիսի վիճակագրությունը չունենք, վերոնշյալ մասով չկա նաև ապրիլի վիճակագրությունը: Հրապարակվել է ներքին աշխատանքային տեղեկատվություն, որը ստուգելը այս պահին գրեթե անհնար է: Վարչապետը (և ոչ միայն նա) հաճախակի է հայտնում նման տվյալներ, որոնք պաշտոնական այլ աղբյուրների հետ համեմատելու հնարավորություն չկա: Իսկ իրողությունն այն է, որ մենք, ընդհանուր առմամբ, դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում ենք: Մոտակա մեկ տարում ունենալու ենք թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական լուրջ խնդիրներ: Եվ պետք չէ հանրությանը այդ առումով սին հույսեր տալ: Պետությունը թե՛ հանրությանը, թե՛ բիզնեսին ճիշտ ազդակներ պետք է փոխանցի առ այն, որ առաջիկա մեկ տարում ֆինանսատնտեսական ճգնաժամ է լինելու, որ բիզնեսը և հանրությունը իրենց քայլերի մեջ ավելի զգույշ լինեն»:


Այս առումով տնտեսագետը մատնանշեց հատկապես խնայողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին. «Մոտակա ամիսներին ունենալու ենք նաև վարկային մեծ ճգնաժամ: Երկարաձգումների ժամկետներն ավարտվում են, և բիզնեսն ու հանրությունը միանգամից մի քանի ամսվա վարկ պետք է վճարեն, ինչը ևս մեծ խնդիր է: Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև բիզնեսի մասով. բիզնեսները դադարեցնելու են գործունեությունը, իսկ մարդկանցից շատերը ոչ միայն կորցնելու են իրենց աշխատատեղերը, այլև իրենց գույքը, որը գրավադրել են այս կամ այն վարկը ձեռք բերելիս: Սա ևս լուրջ մարտահրավեր է: Ու պարզապես զուտ մի քանի թվով հայտարարություններ անելը, մարդկանց սխալ ազդակներ փոխանցելը ճիշտ չէ»: Ս. Պարսյանը շեշտեց՝ շփվելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ՝ մի միտում է նկատել. «Կան բիզնեսներ, որոնք ցանկանում են դադարեցնել գործունեությունը, որպեսզի մոտակա ամիսներին հարկ չվճարեն: Այս միտումը կա վերջին շաբաթների ընթացքում և կշարունակվի նաև առաջիկայում: Ամռան ամիսները մեզ համար բավականին բարդ ու ճգնաժամային են լինելու: Նշվածի վառ ապացույցը նաև ֆինանսների նախարարի հայտարարությունն է, ըստ որի՝ նախատեսվածից 169 մլրդ դրամ ավելի քիչ ենք հարկեր հավաքագրելու»:


 


 


 

Մամուլ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք». ինչո՞ւ միայն այս երեքը կհամագործակցեն
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel