24.11.2024
Շրջանառվում է Ռոստովում կործանված ինքնաթիռի երեք վարկած
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիևը մեղադրել է ՄԽ համանախագահներին սադրանքների մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շնորհավորելով սեփական ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ, չի մոռացել հիշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, և մի շարք ավանդական մեղադրանքներ հնչեցնել Հայատանի ու հակամարտության կագրավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների հասցեին:

«Ղերաբաղյան հակամարտության չկարգարվորվածության հիմնական պատճառը Հայաստանի ոչ կառուցողական քաղաքականություն է, անտարբերությունը, իսկ որոշ դեպքերում այն մարդկանց սադրանքները, ովքեր զբաղվում են հակամարտության կարգավորմամբ», - ասել է Ալիևը, այնուհետև նա մի փոքր բացել է փակագծերը, նշել. «Առանց այդ էլ ադրբեջանական ժողովուրդն այդքան էլ չէր հավատում Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»: «Սակայն այս տարվա հունվարին նրանց գործողությունները ամբողջովին խարխլեցին այդ հավատը», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով տարեսկզբին ԵԽԽՎ-ում քննարկված և քվերակված Բրիտանացի և Բոսնիացի պատգամավորներ Ռոբերտ Ուոլթերի և Միլիցա Մարկովիչի Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքների» և Սարսանգի ջրամբարի մասին վիճելի բանաձևերի վերաբերյալ համանախագահների բացասական վերաբերմունքը, հայտնում է Թրենդ գործակալությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում մերժեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած վիճահարույց բանաձևի նախագիծը: Սակայն ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի հեղինակած վիճահարույց բանաձևի նախագիծը՝ որոշ փոփոխություններով: Ուոլթերի հեղինակած զեկույցում մասավորապես կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»: Բոսնիացի խորհրդարանականի ներկայացրած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևի նախագիծը հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ էր պարունակում:

«Ինչպես հիշում եք այդ բանաձևվերից մեկը, որը վերաբերում էր Սարսանգի ջրամբարին, ընդունվեց լիագումար նիստում, իսկ մյուսի ընդունման համար չհերիքեց չորս ձայն: Մեր վերլուծությունները ցույց էին տվել, որ այդ երկու բանաձևերն էլ ընդունման հետ կապված խնդիր չունեն, քանի որ կար ԵԽԽՎ պատգամավորների աջակցությունը… Սակայն Մինսկի խմբի համանախագահների Եվրոպայի Խորհրդի գործերին կոպտորեն միջամտությունը, հանգերցրեց այդ ոչ հաճելի իրավիճակին: Նրանք այցելել են Եվրապայի Խորհուրդ, ճնշում գործադրել այդ կառույցի ղեկավարության վրա, որպեսզի այդ բանաձևը չընդունվի՝ իբր թե այն խնդիր է հարուցում հակամարտության կարգավորման համար: Մենք այդ քայլն ընդունում ենք, որպես սադրանք», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով, համապատասխան «մեսիջներ» համանախագահները ուղարկել են, ոչ միայն Ստրասբուրգ, այլև եվրոպական երկրների ատրաքին գործերի նախարարություններ, որպեսզի նշված բանաձևը չընդունվի: «Ես սա ասում եմ, որպեսզի ադրբեջանական ժողովուրդը ես մեկ անգամ իմանա, որ հակամարտության չկարգավորված լինելը կախված է ոչ միայն Հայաստանի դիրքորոշումից», - նշել է նա՝ միևնույն ժամանակ նեղսրտելով, որ հակամարտության կարգավորման փոխարեն համանախագահները պաշտպանում են Հայաստանին: «Դա անարդար է և երկակի ստանդարտների քաղաքականություն է: Մենք մերժում ենք այդ քաղաքականությունը: Ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանա, որ սա է իրականությունը և իրական քաղաքականությունը», - ասել է Ալիևը, միևնույն ժամանակն կրկնելով արդեն հայտնի թեզը. «Խնդրի կարգավորման համար ադրբեջանական բանակը պետք է դառնա էլի ավելի ուժեղ»: